չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Քաբուլում առավոտյան պայթյուններ են որոտացել

Քաբուլում առավոտյան պայթյուններ են որոտացել

Այսօր առավոտյան մի քանի պայթյուն է որոտացել Քաբուլում:  CNN հեռուստաընկերության լրագրողն ուղիղ եթերում հայտնել է, որ  պայթյունների հանգամանքների վերաբերյալ դեռեւս մանրամասներ չգիտի:

Նշենք որ երեկ էլ՝ կիրակի օրը, ամերիկյան ուժերը անօդաչու թռչող սարքի հարված էին հասցրել՝ Քաբուլում ոչնչացնելով պայթուցիկների մեքենան, որը նախատեսված էր «Իսլամական պետության» ծայրահեղական կազմակերպության մասնաճյուղ Խորասանում ահաբեկչական հարձակում իրականացնելու համար: Ըստ առկա ռեղեկությունների, ամերիկյան ուժերի հարձակումը ոչնչացրել է երկու մեքենա եւ մասամբ ավերել բազմաբնակարան շենք: Ինչպես հաղորդում է CNN հեռուստաալիքը, զոհվել է ինը մարդ:

  • Կիսվել: