հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Քաբուլի օդանավակայանում պայթյուններ են որոտացել. կան զոհեր

Քաբուլի օդանավակայանում պայթյուններ են որոտացել. կան զոհեր

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանի մոտ երկու պայթյուն է որոտացել, տեղեկացնում է Politico-ն:

Նշվում է, որ, վերջին տվյալներով, զոհվել է մեկ տասնյակից ավելի մարդ, այդ թվում՝ երեխաներ, վիրավորվել ավելի քան 50 քաղաքացի, նաև ամերիկացի զինվորականներ:

Ենթադրվում է, որ ահաբեկչությունն իրականացրել են մահապարտ ահաբեկիչները: Ըստ աղբյուրի՝ նրանք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմնակիցներն են:

Առաջին պայթյունից մեկ ժամ անց որոտացել է երկրորդը, պայթուցիկ սարքը գործի է դրվել օդանավակայանի տարածքում գործող հյուրանոցի մոտ, որտեղ հավաքվել էին ամերիկացիները փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար:

Ինչպես հաղորդել են որոշ լրատվամիջոցներ՝ պայթյունից հետո փոխհրաձգություն է սկսվել:

 

  • Կիսվել: