երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
 Պուտինը զինադադար չի առաջարկել. Պեսկովը հերքում է

Պուտինը զինադադար չի առաջարկել. Պեսկովը հերքում է

«Այն պնդումները, թե Ռուսաստանը դիմել է ԱՄՆ-ին՝ Ուկրաինայի հակամարտությունը սառեցնելու առաջարկներով, կեղծ են»․ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 

Ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտարարել էր, որ հարցը Մոսկվան ու Վաշինգտոնը քննարկել են միջնորդների միջոցով։ Միաժամանակ, գործակալության զրուցակիցները հայտարարել են, որ Վաշինգտոնը մերժել է ստացված առաջարկը։ «Դա ճիշտ չէ», - պատասխանել է Պեսկովը հրապարակման վերաբերյալ հարցին։

  • Կիսվել: