չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Պուտինը ժամանել է Սաուդյան Արաբիա

Պուտինը ժամանել է Սաուդյան Արաբիա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցով ժամանել է Սաուդյան Արաբիա, որտեղ բանակցություններ կվարի թագաժառանգ արքայազն, Նախարարների խորհրդի նախագահ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ։

Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ հանդիպմանը նախատեսվում է քննարկել առևտրի, տնտեսական և ներդրումային ոլորտներում համագործակցությունը, բազմակողմ ձևաչափերով փոխգործակցությունը։ Դիտարկվելու են Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի հեռանկարները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու էներգետիկ հարցերին։

Նշենք, որ այսօր ավելի վաղ Պուտինը այցով եղել է Արաբական Միացյալ Էմիրություններում։

 

  • Կիսվել: