կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Վլադիմիր Պուտինը վավերացրել է Միգրացիայի միջազգային կազմակերպության կանոնադրությունը

Վլադիմիր Պուտինը վավերացրել է Միգրացիայի միջազգային կազմակերպության կանոնադրությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել Է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) կանոնադրությունը վավերացնելու մասին օրենքը. համապատասխան փաստաթուղթը հրապարակվել Է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում, հայտնում է Ria.ru-ն։

Օրենքի համաձայն, Ռուսաստանն ընդունում Է Միգրացիայի միջազգային կազմակերպության՝ 1953 թվականի հոկտեմբերի 19-ի կանոնադրությունը:

Դրա համաձայն, ՄՄԿ-ն պետք Է ապահովի այն միգրանտների կազմակերպված տեղափոխումը, որոնց նկատմամբ չեն կիրառվում գոյություն ունեցող մեխանիզմները, փախստականների եւ մյուս անձանց, որոնք համապատասխան ոլորտում միջազգային ծառայությունների կարիք ունեն: Ինչպես նաեւ խնդրանքով եւ համաձայնեցմամբ զբաղվել նրանց հավաքագրմամբ, ընտրությամբ եւ տեղափոխման նախապատրաստությամբ, լեզվական պատրաստմամբ, բժշկական հետազոտությամբ, միգրանտների տեղավորմամբ եւ այլն:

 

  • Կիսվել: