Պուտինը վախենում է Թրամփից. Զելենսկի
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վախենում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացնում է ТСН-ը։
«Հենց Պուտինն է վախենում Թրամփից, այլ ոչ թե հակառակը։ Եթե նախագահ Թրամփը գիտի, որ Պուտինը վախենում է իրենից, չի կարող ընդունել Ռուսաստանի նախագահի սահմանած բոլոր պայմանները»,-ասել է Զելենսկին և հավելել, որ Պուտինը Եվրոպան չի ընկալում որպես զսպող գործոն։


