ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պուտինը «Ուրախների և հնարամիտների ակումբին» շնորհավորել է 60-ամյակի առթիվ

Պուտինը «Ուրախների և հնարամիտների ակումբին» շնորհավորել է 60-ամյակի առթիվ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ուրախների և հնարամիտների ակումբին 60-ամյակի կապակցությամբ, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:

Պուտինն ասել է, որ КВН-ը դեռևս պահպանում է իր դինամիկ և համարձակ լինելը։

՛՛Սրտանց շնորհավորում եմ Ձեզ հրաշալի օրվա՝ Ուրախների և Հնարամիտների ակումբի 60-ամյակի կապակցությամբ։ Չնայած իր բավականին հասուն տարիքին, КВН-ը մնում է երիտասարդ, դինամիկ և լավ առումով լկտի՛՛,-նշել է ՌԴ նախագահը:

Նա ընդգծել է նաև ծրագրի երկարամյա հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովի մեծ վաստակը՝ շնորհակալություն հայտնելով և անձամբ շնորհավորելով նրան КВН-ի տարեդարձի առթիվ:

 

  • Կիսվել: