շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պուտինը Թուրքիա կայցելի փետրվարի 12-ին. ԶԼՄ

Պուտինը Թուրքիա կայցելի փետրվարի 12-ին. ԶԼՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների համար, կկայանա փետրվարի 12-ին։ Այս մասին տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով անունը չնշած թուրք պաշտոնյային։

Աղբյուրը հաստատել է Թուրքիա Պուտինի այցի մասին տեղեկությունը եւ նշել կոնկրետ օրը։ Նշվել է, որ դա Պուտինի առաջին այցն է լինելու ՆԱՏՕ երկիր 2020թ. ի վեր։

Հունվարի 23-ին Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը տեղեկացրել էր, որ նախագահի այցը Թուրքիա տեղի կունենա մինչեւ Ռուսաստանի նախագահական ընտրությունները։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: