շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Պուտինը Թրամփի հետ հանդիպումից հետո «ազատվեց դիվանագիտական մեկուսացումից». NYT

Պուտինը Թրամփի հետ հանդիպումից հետո «ազատվեց դիվանագիտական մեկուսացումից». NYT

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ալյասկայում ջերմ ընդունելություն է ցուցաբերել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ փաստացի վերջ դնելով Ուկրաինայի հետ հակամարտության պատճառով նրա դիվանագիտական մեկուսացմանը, հաղորդում է The New York Times-ը։

«Հանդիպումը Թրամփի համար լուրջ դիվանագիտական ռիսկ էր` ի տարբերություն նրա նախորդների փորձերի, և դիտվեց` որպես հաղթանակ Պուտինի համար, ով տարիներ շարունակ անցանկալի հյուր է եղել Արևմուտքում և այժմ փաստացի ազատված է վերջին երեք տարիների ընթացքում կրած դիվանագիտական մեկուսացումից», - ասվում է հոդվածում։

Ինչպես նշում է NYT-ը, երկու նախագահները ուրբաթ օրը տեղի ունեցած հանդիպման ժամանակ համաձայնության չեն եկել հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ՝ չնայած նրանք հայտնել են որոշակի չճշտված առաջընթացի մասին «ամերիկյան հողում զարմանալիորեն բարեկամական հանդիպման ժամանակ»։

  • Կիսվել: