ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Պուտինը ստորագրել է ԱԴԾ-ի պահանջով կապի անջատման մասին օրենքը

Պուտինը ստորագրել է ԱԴԾ-ի պահանջով կապի անջատման մասին օրենքը

Ռուսաստանում ուժի մեջ է մտնում օրենք, որը պարտավորեցնում է կապի օպերատորներին Դաշնային անվտանգության ծառայության պահանջով արգելափակել ցանկացած կապ, տեղեկացնում է DW-ն:

Նշվում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է համապատասխան օրենքը, որն արդեն հաստատվել էր ռուսական խորհրդարանի երկու պալատների կողմից։ Օրենքն ուժի մեջ կմտնի նախագահի կողմից ստորագրումից 10 օր անց:

Ըստ փաստաթղթի՝ կապի օպերատորները պարտավոր են դադարեցնել ծառայությունների մատուցումն ԱԴԾ-ի պահանջ ստանալու դեպքում՝ «նախագահի նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերում»։

Միևնույն ժամանակ, ինչպես նշված է պաշտոնական իրավական տեղեկատվության պորտալում հրապարակված փաստաթղթում, օպերատորը «պատասխանատվություն չի կրում կապի ծառայությունների մատուցման պայմանագրով պարտավորությունների ոչ պատշաճ կատարման համար», եթե դա կապված է ԱԴԾ-ի պահանջների կատարման հետ:

  • Կիսվել: