կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Պուտինը շնորհավորել է Ծինփինին՝ ​​կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու առթիվ

Պուտինը շնորհավորել է Ծինփինին՝ ​​կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու առթիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սի Ծինփինին՝ երրորդ ժամկետով Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ երկու պետությունների միջեւ համագործակցությունը կշարունակվի։

Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Պուտինը նշել է, որ ուրախ կլինի «շարունակել կառուցողական երկխոսությունը եւ սերտորեն համագործակցել համապարփակ գործընկերության զարգացման շուրջ»: Նա նաեւ վստահություն է հայտնել, որ համագումարի որոշումները կնպաստեն ՉԺՀ-ի առջեւ ծառացած խնդիրների լուծմանն ու նրա դիրքերի ամրապնդմանը։

Պուտինի խոսքով՝ Սի Ծինփինի վերընտրվելը լիովին հաստատել է նրա բարձր քաղաքական հեղինակությունը, ինչպես նաեւ իր ղեկավարած կուսակցության համախմբվածությունը։

ՌԴ նախագահը Սի Ծինփինին անվանել է «սիրելի ընկեր» եւ անկեղծորեն հաջողություններ, քաջառողջություն եւ բարեկեցություն մաղթել նրան։

  • Կիսվել: