կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Պուտինը մեկնաբանել է Ուկրաինայում թիրախներին հասցված զանգվածային հարվածները

Պուտինը մեկնաբանել է Ուկրաինայում թիրախներին հասցված զանգվածային հարվածները

ՌԴ պաշտպանության նախարարության առաջարկով և ՌԴ գլխավոր շտաբի պլանի համաձայն՝ այսօր առավոտյան մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքով զանգվածային հարված է հասցվել Ուկրաինայի էներգետիկայի, ռազմական կառավարման և կապի օբյեկտներին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է РИА Новости-ն:

ՌԴ նախագահն այդպիսով հաստատել է հոկտեմբերի 10-ին ուկրաինական օբյեկտների դեմ զանգվածային հարվածները, միաժամանակ զգուշացրել է, որ Մոսկվան կոշտ պատասխան կտա Ռուսաստանի տարածքում Ուկրաինայի իշխանությունների կազմակերպած ահաբեկչություններին:

«Ոչ ոք չպետք է կասկածի այդ հարցում»,- ասել է Պուտինը։

«Կիևի ռեժիմն իր գործողություններով իրականում իրեն դասել է միջազգային ահաբեկչական խմբավորումների, անհանդուրժելի խմբերի շարքին: Պարզապես անհնար է նման հանցագործությունները անպատասխան թողնել»,- հավելել է ՌԴ նախագահը:

  • Կիսվել: