Պուտինը խորապես հետաքրքրված է Զապորոժիեի ԱԷԿ-ում տիրող իրավիճակով. Լիխաչով
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մշտապես հետևում է Զապորոժիեի ԱԷԿ-ում տիրող իրավիճակին և կայանի աշխատանքի հնարավոր վերսկսման նախապատրաստական աշխատանքներին: Այս մասին Զապորոժիեի ԱԷԿ-ի երկրորդ բլոկի շահագործման արտոնագրի հանձնման արարողության ժամանակ հայտարարել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը:
Նա նշել է, որ պետության ղեկավարը խորապես հետաքրքրված է կայանի աշխատանքով։
Լիխաչովի խոսքով՝ կայանի աշխատանքի վերսկսումը հնարավոր է, եթե դա թույլ տա ռազմաքաղաքական իրավիճակը, սակայն նախապատրաստական աշխատանքներն ընթանում են:
«Ռուսաստանի նախագահը խորապես հետաքրքրված է այդ աշխատանքով. մշտապես հետևում է և՛ կայանի ընթացիկ վիճակին, և՛ գործարկման մեր պատրաստակամությանը»,-ասել է նա:


