շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Պուտինը Խերսոնի և Զապորոժիեի շրջանների անկախությունը ճանաչելու մասին հրամանագրեր է ստորագրել

Պուտինը Խերսոնի և Զապորոժիեի շրջանների անկախությունը ճանաչելու մասին հրամանագրեր է ստորագրել

Ռուսաստանը ճանաչել է Զապորոժիեի եւ Խերսոնի մարզերի անկախությունը: Այդ մասին ասված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրում, որը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում: Այս մասին հայտնում է Տասս գործակալությունը։

«Ճանաչել Զապորոժիեի մարզի պետական ինքնիշխանությունն ու անկախությունը», - ասված է հրամանագրերից մեկում: Մեկ այլ փաստաթղթով Պուտինը որոշել է «ճանաչել Խերսոնի մարզի պետական ինքնիշխանությունն ու անկախությունը»: Հրամանագրերն ուժի մեջ են մտնում ստորագրման օրվանից:

Փաստաթղթերում նշվում է, որ ՌԴ նախագահն այդ որոշումն ընդունել է միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքներին և նորմերին համապատասխան ՝ ճանաչելով և հաստատելով ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ ամրագրված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը ՝ հաշվի առնելով հանրաքվեի ժամանակ տարածաշրջանի բնակիչների կամարտահայտությունը: ԴԺՀ-ի եւ ՉԺՀ-ի անկախությունը Ռուսաստանի կողմից ճանաչվել է ընթացիկ տարվա փետրվարին:

Ինչպես հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ուրբաթ օրը Մոսկվայի ժամանակով ժամը 15:00-ին Պուտինը Կրեմլում կստորագրի չորս նոր տարածքներ ՝ Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետություններ, Խերսոնի եւ Զապորոժիեի շրջաններ ՌԴ - ի կազմի մեջ մտնելու մասին պայմանագրեր:


  • Կիսվել: