երեքշաբթի, մարտ 11
11 / 3 / 2025
Պուտինը կատակել է Քամալա Հարիսի վարակիչ ծիծաղի մասին և իր աջակցությունը հայտնել նրան

Պուտինը կատակել է Քամալա Հարիսի վարակիչ ծիծաղի մասին և իր աջակցությունը հայտնել նրան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսին, ինչպես նաև անդրադարձել է նրա ծիծաղին՝ նշելով, որ այն այնքան վարակիչ է, որ նշանակում է՝ նրա մոտ ամեն ինչ լավ է։ Այս մասին ՌԴ նախագահը հայտարարել է Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում։ 

«Նախ, Բայդենը խորհուրդ է տվել, որ իր բոլոր կողմնակիցներն աջակցեն տիկին Հարիսին, ուստի մենք նույն բանը կանենք, կաջակցենք նրան։ Երկրորդ, նա այնքան արտահայտիչ և վարակիչ է ծիծաղում, ինչը հուշում է, որ նրա մոտ ամեն ինչ լավ է։ (Խմբ.՝ ԱՄՆ նախկին նախագահ) Թրամփն այնքան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ, որքան նախկինում չէր սահմանել ոչ մի նախագահ, իսկ եթե Հարիսի մոտ ամեն ինչ լավ է, ապա, միգուցե, նա զերծ մնա նման գործողություններից», - Վլադիմիր Պուտինի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն:

Արևելյան տնտեսական ֆորումն անցկացվում է սեպտեմբերի 3-6-ը Վլադիվոստոկի Հեռավոր Արևելքի դաշնային համալսարանում: 

 

  • Կիսվել: