երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պուտինը հրամանագիր է ստորագրել զորահավաքից տարկետման պայմանները ընդլայնելու մասին

Պուտինը հրամանագիր է ստորագրել զորահավաքից տարկետման պայմանները ընդլայնելու մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել զորահավաքից տարկետում տալու մասին հրամանում փոփոխություններ կատարելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Պուտինն ընդլայնել է մոբիլիզացիայից տարկետման պայմանները:

«Զորահավաքից  տարկետում է տրվում առաջին անգամ համապատասխան մակարդակի կրթություն ստացող քաղաքացիներին, ովքեր սովորում են  առկա և առկա-հեռակա բաժիններում»,- ասվում է փաստաթղթում։

Հետաձգումը կվերաբերի այն ուսանողներին, ովքեր սովորում են պետական ​​հավատարմագրված բուհերում, քոլեջներում, գիտական ​​կազմակերպություններում, ինչպես նաև նորարարական գիտատեխնոլոգիական կենտրոններում և հոգևոր ու կրթական կազմակերպություններում:   Խոսքն առաջին անգամ համապատասխան մակարդակով կրթություն ստացողների մասին է։

Մասնակի զորահավաքից տարկետում են ստանում նաև ասպիրանտները, բժշկական օրդինատորները և ուսանողների լրացուցիչ կատեգորիաները։

Պուտինը երեկ հայտարարեց զորահավաքից տարկետում տրամադրելու պայմանների ընդլայնման մասին։ Ապա շեշտեց, որ մոբիլիզացիայից տարկետում կստանան նաև երեկոյան ժամերին սովորողները։

Հոկտեմբերի 4-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն գլխավոր շտաբին հանձնարարել է հնարավորինս սեղմ ժամկետներում պարզաբանումներ տալ հանձնաժողովներին և զինկոմիսարներին մասնակի մոբիլիզացիայի շրջանակներում ձգձգումների   վերաբերյալ։

Մասնակի մոբիլիզացիայի մասին հայտարարվել էր սեպտեմբերի 21-ին:  Պաշտպանության նախարարությունն այնուհետ հաղորդել էր, որ ընդհանուր առմամբ զորակոչվելու է 300 հազար մարդ:

 

  • Կիսվել: