երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Պուտինը հրամանագիր է ստորագրել Դոնեցկի, Լուգանսկի և Ուկրաինայի քաղաքացիների վերաբերյալ, ովքեր գտնվում են ՌԴ-ում

Պուտինը հրամանագիր է ստորագրել Դոնեցկի, Լուգանսկի և Ուկրաինայի քաղաքացիների վերաբերյալ, ովքեր գտնվում են ՌԴ-ում

Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների և Ուկրաինայի քաղաքացիներին, որոնք վտանգ չեն ներկայացնում Ռուսաստանի համար, չեն կարող վտարվել և արտաքսվել Ռուսաստանից, ասվում է նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանագրում։

Այս մասին տեղեկանում ենք РИА Новости-ից։
 

Ազատազրկման վայրերից ազատված կամ Ռուսաստանի ազգային անվտանգությանը վտանգ ներկայացնող, ահաբեկչական գործունեության աջակցությամբ կամ հասարակական կարգի ու անվտանգության ոտնձգություն կատարող անձինք բացառություն են։

  • Կիսվել: