շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Պուտինը հնարավոր է համարել Զելենսկու հետ հանդիպումը

Պուտինը հնարավոր է համարել Զելենսկու հետ հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ դեմ չէ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը։ Սակայն նման շփումների համար պետք է պայմաններ ստեղծվեն, ասել է Ռուսաստանի պետության ղեկավարը լրագրողների հետ զրույցում՝ Կրեմլում Արաբական Միացյալ Էմիրությունների առաջնորդ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հանդիպումից հետո։

«Ես արդեն բազմիցս ասել եմ, որ ընդհանուր առմամբ դեմ ոչինչ չունեմ, դա հնարավոր է»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նշել է Պուտինը և հավելել. «Բայց որպեսզի դա տեղի ունենա, պետք է ստեղծվեն որոշակի պայմաններ: Ցավոք, մենք դեռ շատ հեռու ենք նման պայմաններ ստեղծելուց»:

Կրեմլը բազմիցս ընդգծել է, որ ռուսական կողմը պատրաստ է Պուտինի և Զելենսկու հանդիպմանը, բայց դրա համար պետք է նախապատրաստական շատ աշխատանք կատարվի: Միևնույն ժամանակ, հենց Կիևն է հիմնականում պնդում նման միջոցառման վրա՝ առանց հստակ օրակարգի:

ԱՄՆ-ն, ինչպես ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, նշել է Պուտինի, Զելենսկու և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի միջև եռակողմ հանդիպման հնարավորությունը: Սակայն Մոսկվան այս տարբերակը թողել է առանց մեկնաբանության և կոչ է արել կենտրոնանալ Ռուսաստան-ԱՄՆ երկկողմ գագաթնաժողովի վրա:

  • Կիսվել: