ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Պուտինը հետևում է «Արևմուտք-2025» զորավարժություններին

Պուտինը հետևում է «Արևմուտք-2025» զորավարժություններին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Նիժնի Նովգորոդի մարզ, որտեղ ընթանում է «Արևմուտք-2025» զորավարժությունների հիմնական փուլը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ զորավարժություններին ներգրավվել են զինվորականներ և ավելի քան 3500 միավոր սպառազինություն և ռազմական տեխնիկա:

«Արևմուտք-2025» զորավարժությունների պլանները կառուցվել են՝ հաշվի առնելով ՀՕՊ-ի փորձը, հայտարարել է Պուտինը։

100․000 զինվորականներ մասնակցում են «Արևմուտք-2025» զորավարժություններին, ներգրավված են սպառազինության և տեխնիկայի շուրջ 10․000 համակարգեր, ընդ որում, դրանք բոլորը ժամանակակից տեխնիկա են, որոնք օգտագործվում են գործնական մարտական աշխատանքներում: «Արևմուտք-2025» զորավարժություններին ներգրավվել են 333 թռչող սարքեր և 250 նավ։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: