երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պուտինը հեռախոսով շնորհավորել է Լուկաշենկոյին ծննդյան օրվա առթիվ

Պուտինը հեռախոսով շնորհավորել է Լուկաշենկոյին ծննդյան օրվա առթիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին ծննդյան օրվա առթիվ, առաջնորդները հաստատել են դաշինքն էլ ավելի ամրապնդելու իրենց փոխադարձ մտադրությունը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին ծննդյան օրվա առթիվ: Հաստատվել է ռուս-բելառուսական դաշինքի և ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման փոխադարձ տրամադրվածությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: