հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Պուտինը հայտնել է Էրդողանի հետ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանն ուղղված ջանքերի մասին

Պուտինը հայտնել է Էրդողանի հետ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանն ուղղված ջանքերի մասին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ իրենք Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ շատ բան են անում տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորման համար։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:

«Մենք լավ ենք համագործակցում երկկողմ ձևաչափով, համատեղ շատ բան ենք անում տարածաշրջանում զանազան բարդ իրադրությունների կարգավորման համար», - ասել է Ռուսաստանի ղեկավարը «աութրիչ» («ԲՐԻԿՍ+») նիստում Թուրքիայի նախագահի ելույթից հետո:

 

  • Կիսվել: