չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Պուտինը, հավանաբար, չի հրապարակի Ստամբուլում կայանալիք բանակցություններում ռուսական պատվիրակության կազմը․ Պեսկով

Պուտինը, հավանաբար, չի հրապարակի Ստամբուլում կայանալիք բանակցություններում ռուսական պատվիրակության կազմը․ Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Մալայզիայի վարչապետի հետ հանդիպումից հետո լրատվամիջոցների համար հայտարարություն անելիս, հավանաբար, չի անվանի Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցությունների պատվիրակության անդամներին։ Որոշումը կկայացնի պետության ղեկավարը, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Չեմ կարծում։ Ի վերջո, մենք այժմ աշխատում ենք ռուս-մալայզիական երկկողմ հարաբերությունների վրա», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է, որ ռուսական պատվիրակության կազմը հայտարարվի մամուլի ասուլիսի ժամանակ, որին լրագրողները սպասում են ամեն րոպե։

  • Կիսվել: