ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Պուտինը և Թրամփը դեռևս չեն համաձայնեցրել անձնական հանդիպումը․ Պեսկով

Պուտինը և Թրամփը դեռևս չեն համաձայնեցրել անձնական հանդիպումը․ Պեսկով

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը երեկ հեռախոսազրույցի ժամանակ անձնական հանդիպման վերաբերյալ համաձայնության չեն եկել, սակայն նրանք հասկանում են, որ այն անհրաժեշտ է և պետք է պատշաճ նախապատրաստվի։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա նշել է, որ երկու առաջնորդների միջև երեկվա զրույցը կառուցողական և անհրաժեշտ էր։ «Նախագահները իսկապես քննարկել են բազմաթիվ էական և կարևոր հարցեր», - հավելել է Պեսկովը։

Նախորդ օրը Պուտինը և Թրամփը անցկացրել են իրենց չորրորդ հեռախոսազրույցը՝ ամերիկացի առաջնորդի պաշտոնը ստանձնելուց ի վեր։ Այն տևել է 1 ժամ 10 րոպե։ Պետությունների ղեկավարները քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, Պուտինը մանրամասն խոսել է Ստամբուլում բանակցությունների արդյունքների մասին և գնահատական տվել Կիևի ռեժիմի կողմից կազմակերպված ահաբեկչական հարձակումներին։

  • Կիսվել: