երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պուտինը Էրդողանին պատմել է «Թուրքական հոսքը» պայթեցնելու Կիևի փորձի մասին

Պուտինը Էրդողանին պատմել է «Թուրքական հոսքը» պայթեցնելու Կիևի փորձի մասին

«Թուրքական հոսքը» հաջողությամբ է աշխատում, թեև փորձել են պայթեցնել այն՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը։

«Ինչպես լսեցիք, նրանք նույնպես փորձեցին պայթեցնել… Բայց, փառք Աստծո, դա տեղի չունեցավ, այն բարեհաջող աշխատում է»,- ասել է Պուտինը։
 
Երկուշաբթի օրն Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահն ասել է, որ Կիևը փորձում է պայթեցնել «Թուրքական հոսք» գազային համակարգի հատվածներից մեկը։

  • Կիսվել: