Պուտինը բաց է մնում ցանկացած շփման համար՝ ուկրաինական խնդրի լուծման տարբերակները քննարկելու համար. Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բաց է մնում ցանկացած շփման համար՝ ուկրաինական խնդրի լուծման տարբերակները քննարկելու համար: Այս մասին հունիսի 16-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Իզվեստիան»։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահը պաշտպանում է ցանկացած գաղափար, որը կարող է հանգեցնել իրավիճակի կարգավորմանը:
«Իհարկե, այս խնդիրը կարող է լուծվել տարբեր ձեւերով, ուստի ցանկացած հնարավոր գաղափար, որն ուղղված է այդ խնդրի կարգավորմանը եւ այդ հակամարտության ավարտին, աջքակցվում է Պուտինի կողմից: Պուտինը վարում է այդ խոսակցությունները եւ ողջունում է առաջիկա շփումները աֆրիկյան առաջնորդների հետ»,-ասել է Պեսկովը։