շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պուտինը 2024 թվականի ընտրություններին մասնակցելու հայտարարություն դեռ չի արել․ Պեսկով

Պուտինը 2024 թվականի ընտրություններին մասնակցելու հայտարարություն դեռ չի արել․ Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ որեւէ հայտարարություն չի արել 2024թ. նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին, ընտրարշավը դեռ չի հայտարարվել, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է  Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ «Ռոյթըր» գործակալությունը, հղում կատարելով իր աղբյուրներին, տեղեկացրել էր, որ Պուտինն իբր արդեն որոշում կայացրել է 2024թ. նախագահական ընտրություններին մասնակցելու մասին։

«Պուտինը ոչ մի հայտարարություն այս հաշվով դեռ չի արել։ Ընտրարշավն ինքն էլ դեռ պաշտոնապես հայտարարված չէ»,- ասել է Պեսկովը։

 
 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: