հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Պուտինն ու Տոկաևն անդրադարձել են ադրբեջանական ինքնաթիռի կործանմանը

Պուտինն ու Տոկաևն անդրադարձել են ադրբեջանական ինքնաթիռի կործանմանը

Ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի միջև: Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի մամուլի ծառայությունից:

Ինչպես հաղորդվում է՝ պետությունների ղեկավարները ցավակցություններ են փոխանակել դեկտեմբերի 25-ին Ակտաու քաղաքի մոտ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման կապակցությամբ, որում եղել են Ռուսաստանի և Ղազախստանի քաղաքացիներ։

«Կողմերը ելնում են նրանից, որ Ղազախստանի կառավարական հանձնաժողովը, որը հետաքննում է տեղի ունեցածի բոլոր մանրամասները, կներգրավի փորձագետներ Ռուսաստանից, Ադրբեջանից և Բրազիլիայից՝ վթարի վայրում հայտնաբերված թռիչքի ձայնագրիչները վերծանելու համար։ Ղազախստանի տարածքում իրականացվող այս աշխատանքը լինելու է օբյեկտիվ և թափանցիկ։

Երկու երկրների ղեկավարները մշտական ​​կապի մեջ կմնան ինչպես ադրբեջանական ինքնաթիռի ողբերգական միջադեպի բոլոր հանգամանքների հետաքննության, այնպես էլ ռուս-ղազախական համագործակցության հետագա զարգացման արդիական հարցերի շուրջ»,-նշված է Կրեմլի հայտարարության մեջ:

 

  • Կիսվել: