ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պուտինն ու Ռայիսին երկկողմ օրակարգի արդիական հարցեր են քննարկել

Պուտինն ու Ռայիսին երկկողմ օրակարգի արդիական հարցեր են քննարկել

Ռուսաստանի եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Էբրահիմ Ռայիսին երկկողմ օրակարգի արդիական հարցեր են քննարկել։

Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր՝ շեշտը դնելով քաղաքական, առեւտրատնտեսական, այդ թվում՝ տրանսպորտի եւ լոգիստիկայի ոլորտներում համագործակցության հետագա ամրապնդման վրա։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ռուսաստանի եւ Իրանի համապատասխան գերատեսչությունների միջեւ կապերը կակտիվացվեն։

Վլադիմիր Պուտինը եւս մեկ անգամ ցավակցություն է հայտնել հոկտեմբերի 26-ին Շիրազ քաղաքի մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։

  • Կիսվել: