շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Էրդողանը հայտնել է, որ ինքն ու Պուտինը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունները

Էրդողանը հայտնել է, որ ինքն ու Պուտինը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունները

Սոչիում տեղի ունեցած երկկողմ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել են նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող վերջին զարգացումներին: Այս մասին Պուտինի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Էրդողանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Հանդիպմանը քննարկել ենք Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունները՛՛:

Նա հավելել է, որ Ռուսաստանի նախագահի հետ մտքեր են փոխանակվել նաև Աֆրիկայում, Լիբիայում, Սիրիայում և այլ տարածաշրջաններում իրավիճակի վերաբերյալ։

  • Կիսվել: