շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Աֆղանստանում

Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Աֆղանստանում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են Աֆղանստանում տիրող իրավիճակը, տեղեկացնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:

Երկուստեք ընդգծվել է երկրում կայունության եւ քաղաքացիական խաղաղության ապահովման կարեւորությունը: Կողմերը առաջնահերթեն համարել ահաբեկչության ու թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի խնդիրների լուծմումը: 

Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության, մասնավորապես, ասված է. ՛՛Զրույցի ընթացքում նշվել է երկրում կայունության եւ քաղաքացիական խաղաղության ապահովման կարեւորությունը, կարգուկանոնի եւ օրինականության խստագույն պահպանումը:

Ընդգծվել է ահաբեկչության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի խնդիրների առաջնահերթ բնույթը: Նախագահները պայմանավորվել են ամրապնդել երկկողմ համակարգումը աֆղանական հարցերում՛՛:

  • Կիսվել: