երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են Աֆրիկա հացահատիկն անվճար ուղարկել

Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են Աֆրիկա հացահատիկն անվճար ուղարկել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում որոշվել է Աֆրիկա հացահատիկ մատակարարել անվճար, գրում է kommersant.ru-ն։

Նախօրեին Թուրքիայի նախագահը հայտնել է, որ հացահատիկի նորացված գործարքի շրջանակում հացահատիկի առաջին խմբաքանակն ուղարկվել է Սոմալի, Սուդան և Ջիբութի։

«Պուտինի հետ մեր բանակցությունների ընթացքում մենք պայմանավորվել ենք հացահատիկ անվճար ուղարկել աղքատ երկրներ։ Մենք համաձայն ենք Պուտինի հետ, որ Աֆրիկան պետք է շահի Սևծովյան հացահատիկային միջանցքից։ Մենք կապահովենք, որ հացահատիկով չոր բեռնատար նավերը հասնեն այն երկրներ, որոնք ներկայումս տառապում են պարենային ծանր ճգնաժամից և սովից»,- ասել է Թուրքիայի նախագահը։

  • Կիսվել: