հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պուտինն ու Էրդողանը մտադիր են հանդիպել տեսանելի ապագայում. Պեսկով

Պուտինն ու Էրդողանը մտադիր են հանդիպել տեսանելի ապագայում. Պեսկով

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները` Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, զրույցի ընթացքում հաստատել են երկկողմ հանդիպում անցկացնելու իրենց մտադրությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
 
«Իսկապես, երբ Պուտինը զանգահարել և շնորհավորել է Էրդողանին ընտրություններում տարած հաղթանակի` Թուրքիայի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, նախագահները հաստատել են արդեն մոտ ապագայում երկկողմանի հանդիպում անցկացնելու իրենց մտադրությունը։ Թե որտեղ կլինի և կոնկրետ երբ, դեռ պետք է համաձայնեցվի` հաշվի առնելով երկու նախագահների գրաֆիկը։ Սակայն նման հանդիպման արդեն պատրաստվում ենք», – ասել է Պեսկովը լրագրողներին։
 

  • Կիսվել: