չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Պուտինն ու Էրդողանը մտադիր են ամբողջ թափով գործի դնել երկկողմ հարաբերությունների ներուժը. Պեսկով

Պուտինն ու Էրդողանը մտադիր են ամբողջ թափով գործի դնել երկկողմ հարաբերությունների ներուժը. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն իրենց հեռախոսազրույցում հաստատել են բոլոր համատեղ նախագծերի վրա աշխատելու քաղաքական կամքը, հայտնել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Կոմերսանտը»:

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե բանակցությունների ընթացքում քննարկվել է արդյոք գազային հանգույցի շուրջ համագործակցությունը, հացահատիկի գործարքը եւ Ուկրաինայի հակամարտությունը, Դմիտրի Պեսկովն ասել է. «Ոչ, մանրամասն քննարկումներ չեն եղել։ Եղել է եւ՛ մտադրությունների, եւ՛ քաղաքական կամքի հաստատում՝ շարունակելու այդ խոսակցություններն ու մանրամասն քննարկումները։ Դա է գլխավորը։ Իսկապես, մեր հարաբերությունների ներուժը մեծ է։ Եվ մենք պետք է այն գործի դնենք ամբողջ թափով»։

  • Կիսվել: