հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Պուտինն ու Էրդողանը հանձնարարել են ուսումնասիրել գազային հանգույց ստեղծելու հնարավորությունը

Պուտինն ու Էրդողանը հանձնարարել են ուսումնասիրել գազային հանգույց ստեղծելու հնարավորությունը

Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնարարել են մանրամասն և շատ արագ մշակել գազային հանգույց ստեղծելու հնարավորությունը, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նախագահները հանձնարարել են մանրամասն և շատ արագ մշակել այդ հարցը»,- ասել է Պեսկովը։

Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է գազի տարանցումը Հյուսիսային հոսքից տեղափոխել Սևծովյան տարածաշրջան և Թուրքիա:

  • Կիսվել: