չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Պուտինն ու Էրդողանն անդրադարձել են Անդրկովկասում տիրող իրավիճակին

Պուտինն ու Էրդողանն անդրադարձել են Անդրկովկասում տիրող իրավիճակին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է Կրեմլի կայքը:

Նշվում է, որ երկու երկրների նախագահներն ամփոփել են երկկողմ համագործակցության հիմնական արդյունքները և վերահաստատել Ռուսաստանի և Թուրքիայի միջև փոխշահավետ գործընկերության հետագա ակտիվացման իրենց հանձնառությունը։

Կողմերն անդրադարձել են նաև Անդրկովկասում տիրող իրավիճակին, սիրիական և լիբիական կարգավորման խնդիրներին։

 

 

 

  • Կիսվել: