Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի նիստին․ քննարկվել է շուրջ 40 հարց
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհրդի հերթական նիստին, որի ընթացքում քննարկվել է շուրջ 40 հարց։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։
Կառավարությունից հայտնել են, որ օրակարգային հարցերը հիմնականում վերաբերել են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում առևտրատնտեսական հարաբերությունների և արտաքին տնտեսական կապերի զարգացմանը, մաքսային կարգավորումներին ու տեխնիկական կանոնակարգերին։
Անդրադարձ է կատարվել նաև ԵԱՏՄ հարթակում թվային նախաձեռնությունների քննարկման և թվային նախագծերի իրականացման կարգին։
Նիստի ընթացքում հաստատվել է նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստի օրակարգը։
Նիստի ընթացքում հաստատվել է նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստի օրակարգը։



