շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պուտինն ու ԱՄԷ նախագահը հեռախոսազրույց են ունեցել

Պուտինն ու ԱՄԷ նախագահը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամեդ բին Զայեդ Ալ-Նահյանի հետ, հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ պետությունների ղեկավարները քննարկել են ռուս-էմիրաթական բարեկամական հարաբերությունների զարգացումը` հաշվի առնելով ՌԴ նախագահի դեկտեմբերի 6-ի այցի արդյունքները:

Քննարկվել են նաև Գազայի հատվածին հավելյալ մարդասիրական օգնություն տրամադրելու քայլերը։

՛՛Պաղեստինաիսրայելական հակամարտության գոտում շարունակվող ռազմական առճակատման ֆոնին քննարկվել են Գազայի հատվածին հավելյալ հումանիտար օգնություն տրամադրելու քայլերը։

Ռուսաստանը և ԱՄԷ-ն կիսում են սկզբունքային դիրքորոշումը՝ հօգուտ շուտափույթ զինադադարի և քաղաքական բանակցությունների վերսկսման։

Հաստատվել է միջազգայնորեն հայտնի իրավական հիմքերի վրա պաղեստինյան հիմնախնդրի երկարաժամկետ և արդարացի լուծման անհրաժեշտությունը՛՛,- ասված է հաղորդագրության մեջ։

 

 

  • Կիսվել: