Պուտինն առաջարկել է ստեղծել ազգամիջյան հարաբերությունների հարցերով կառավարական հանձնաժողով
Անհրաժեշտ է կանխել Ռուսաստանում ազգամիջյան հակամարտությունների առաջացման ցանկացած սադրանք։ Այս մասին ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նա հավելել է, որ Ռուսաստանի սահմաններից դուրս ստեղծվում են նորանոր միջազգային կազմակերպություններ տեղեկատվական պատերազմի նպատակով։
Պուտինի խոսքով՝ քաղաքացիների կարծիքը պետք է լինի ՌԴ ազգային քաղաքականության ինդիկատորներից մեկը։
Նա նաև առաջարկել է ստեղծել ազգամիջյան հարաբերությունների հարցերով կառավարական հանձնաժողով:


