ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Պուտինն ԱԽ անդամներին առաջարկել է քննարկել Փաշինյանի ու Ալիևի հետ վերջին հանդիպման արդյունքները

Պուտինն ԱԽ անդամներին առաջարկել է քննարկել Փաշինյանի ու Ալիևի հետ վերջին հանդիպման արդյունքները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամներին առաջարկել է քննարկել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ վերջին հանդիպման արդյունքները: Այս մասին հայտնում է Ria.ru-ն։

«Վլադիմիր Պուտինը հանդիպման մասնակիցներին տեղեկացրեց հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ անցկացված եռակողմ բանակցությունների արդյունքների մասին», - ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են նաև Ռուսաստանի ներքին և արտաքին քաղաքականության այլ արդիական հարցեր:

 

  • Կիսվել: