չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Պուտինի՝ Թուրքիա այցելելու օրը դեռ չի համաձայնեցվել. Պեսկով

Պուտինի՝ Թուրքիա այցելելու օրը դեռ չի համաձայնեցվել. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարելիք այցի ամսաթիվը դեռ համաձայնեցված չէ։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
 
«Ամսաթիվը իսկապես դեռ համաձայնեցված չէ ։ Պատճառն այն է, որ մեզ մոտ ընտրություններ էին, հիմա էլ երդմնակալության նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։ Էրդողանն էլ խիտ ժամանակացույց ունի` ՏԻՄ ընտրություններ են եղել, ուստի գրաֆիկները երբեմն հեշտ չի լինում համաձայնեցնել։ Բայց դա չի նշանակում, որ մենք ինչ-որ դադար ունենք բարձր մակարդակի շփումներում»,- նշել է Պեսկովը։
 
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ մշտական կապի մեջ է ռուս գործընկերոջ հետ:

  • Կիսվել: