շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
Պուտինի եւ Թրամփի նոր զրույցի պլաններ առայժմ չկան. Պեսկով

Պուտինի եւ Թրամփի նոր զրույցի պլաններ առայժմ չկան. Պեսկով

Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի նոր զրույց դեռ չի 

նախատեսվում։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

«Դեռեւս նման պլաններ չկան»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք երկու առաջնորդների միջեւ նոր զրույց է նախատեսվում՝ հաշվի առնելով Ուկրաինայի անօդաչու թռչող սարքերի աննախադեպ հարձակումները Ռուսաստանում քաղաքացիական օբյեկտների վրա եւ ակնկալելով Մոսկվայի եւ Կիեւի միջեւ բանակցությունների նոր փուլը Ստամբուլում:

  • Կիսվել: