երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Պուտինի և Բայդենի երկրորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ հոկտեմբերին

Պուտինի և Բայդենի երկրորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ հոկտեմբերին

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն բանակցություններ են վարում Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի մասնակցությամբ գագաթնաժողովի մասին:

Այս մասին գրել է Страна.ua պարբերականը՝ հղում անելով ամերիկյան դիվանագիտական աղբյուրներին։
«Երկու նախագահի հանդիպումը, հավանաբար, տեղի կունենա հոկտեմբերին»,- հայտնել է պարբերականի թելեգրամյան ալիքը:

Ակնկալվում է, որ կողմերը կքննարկեն ռազմավարական կայունությունը, սպառազինության վերահսկողությունը, կիբեռանվտանգությանն առնչվող խնդիրները, ինչպես նաև Ուկրաինայում, Աֆղանստանում, Կենտրոնական Ասիայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը:

  • Կիսվել: