չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Պուտինի՝ Բելառուսում տակտիկական միջուկային զենք տեղակայելու որոշումը հիստերիկ արձագանք է առաջացրել Արևմուտքում. Պեսկով

Պուտինի՝ Բելառուսում տակտիկական միջուկային զենք տեղակայելու որոշումը հիստերիկ արձագանք է առաջացրել Արևմուտքում. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բելառուսում տակտիկական միջուկային զենք տեղակայելու որոշումը ՛՛հիստերիկ արձագանք՛՛ է առաջացրել Արևմուտքում։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է URA.RU-ն։

Նշվում է, որ ՛՛Ռոսիա-1՛՛-ի ՛՛Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին՛՛ հաղորդման եթերում նա, մասնավորապես, ասել է. ՛՛«Մենք չափազանց անզուսպ արձագանք ենք տեսնում կոլեկտիվ Արևմուտքի կողմից այն հայտարարություններին, որ արել է նախագահ Պուտինը: Տվյալ դեպքում նրանք (Արևմուտքի երկրները - ծնթ․ URA.RU-ի) հակված են այդպիսի հիստերիկ արձագանքի Բելառուսի տարածքում տակտիկական միջուկային զենքի պահեստարաններ կառուցելու մեր ծրագրերի հանդեպ՛՛:

Պեսկովը նաև հավելել է, որ այս ամենով հանդերձ՝ Արևմուտքը չի բարձրացնում Եվրոպայի երկրներում ամերիկյան միջուկային զենքի թեման։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վաղուց է առաջադրել իր երկրի տարածքում ռուսաստանյան տակտիկական միջուկային զենքի տեղակայման հնարավորության հարցը։

Նա ընդգծել է, որ հանրապետության տարածքում արդեն տեղակայված է տակտիկական միջուկային զենք կրելու ընդունակ 10 ինքնաթիռ։

  • Կիսվել: