կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պուտին-Էրդողան ընդլայնված կազմով հանդիպումն անցել է շատ կառուցողական. Պեսկով

Պուտին-Էրդողան ընդլայնված կազմով հանդիպումն անցել է շատ կառուցողական. Պեսկով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ընդլայնված կազմով հանդիպումը շատ կառուցողական է անցել: Այս մասին հայտարարել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նշենք, որ Թուրքիայի նախագահն առավոտյան ժամանել է Սոչի, որտեղ արդեն Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները ընդլայնված ձևաչափով՝ երկու երկրների պատվիրակությունների ներկայությամբ հանդիպում են ունեցել, ինչից հետո ավելի նեղ կազմով հանդիպումը շարունակվել է աշխատանքային ճաշի ձևաչափով։

  • Կիսվել: