Պրիգոժինը լուծարել է «Պատրիոտ» մեդիա հոլդինգը
Գործարար և ՛՛Վագներ՛՛ մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը լուծարում է ՛՛Պատրիոտ՛՛ մեդիա հոլդինգը։ Այս մասին գրել է РБК-ն՝ հղում անելով Известия-ին և Mash-ին։
Մեդիահոլդինգի մաս կազմող հրապարակումներից մեկը՝ ՛՛Նևսկիյե Նովոստի՛՛-ն, հայտարարել է իր աշխատանքի դադարեցման մասին. ՛՛Մեր խմբագրությունը դադարում է գոյություն ունենալ՛՛:
Նշվում է, որ РБК-ն հարցում է ուղարկել ՛՛Պատրիոտ՛՛ մեդիախմբին ու Դաշնային լրատվական գործակալությանը։
Մեդիահոլդինգի մաս կազմող հրապարակումներն արդեն սկսել են հայտնել իրենց գործունեության դադարեցման մասին։ ՛՛Պատրիոտը՛՛ միավորել է Պրիգոժինի ՛՛մեդիա գործարանի՛՛ մաս կազմող լրատվամիջոցներին։
Աղբյուրն ընդգծում է, որ գործարար Եվգենի Պրիգոժինի հետ կապված մի քանի լրատվամիջոցների և ՛՛մեդիա գործարանի՛՛ միաձուլումը ՛՛Պատրիոտ՛՛ մեդիա խմբին հայտնի էր դարձել դեռևս 2019 թ. հոկտեմբերին, երբ նա գլխավորել էր խմբի հոգաբարձուների խորհուրդը: