երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ՌԴ Քննչական կոմիտեն հաստատել է Պրիգոժինի մահը

ՌԴ Քննչական կոմիտեն հաստատել է Պրիգոժինի մահը

Ռուսաստանի Քննչական կոմիտեն ավարտել է Տվերի մարզում ինքնաթիռի կործանումից հետո մոլեկուլային գենետիկական փորձաքննությունների անցկացումը:

Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից՝ բոլոր զոհվածների ինքնությունը պարզվել է, նրանք համապատասխանում են հայտարարված ցուցակին, որում նշված է ՛՛Վագներ՛՛ մասնավոր ռազմական կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինի անունը:

՛՛Տվերի մարզում ինքնաթիռի կործանման հետաքննության շրջանակներում ավարտվել է մոլեկուլային գենետիկական փորձաքննությունների անցկացումը։ Դրանց արդյունքներով բոլոր 10 զոհվածների ինքնությունը պարզվել է, նրանք համապատասխանում են թռիչքային թերթիկում նշված ցուցակին՛՛,-ասված է հաղորդագրության մեջ ։

Ավելի վաղ ՛՛Ռոսավիացիան՛՛ հայտնել էր, որ ուղևորների ցուցակում նշված են եղել Եվգենի Պրիգոժինը և Դմիտրի Ուտկինը:

  • Կիսվել: