կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Պրիգոժինը ծանր ճակատագրի տեր տաղանդավոր մարդ էր. Պուտին

Պրիգոժինը ծանր ճակատագրի տեր տաղանդավոր մարդ էր. Պուտին

Եվգենի Պրիգոժինը, որքան գիտեմ, հենց երեկ է վերադարձել Աֆրիկայից և այստեղ հանդիպել որոշ պաշտոնյաների հետ։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

՛՛Ես Պրիգոժինին ճանաչում էի շատ երկար ժամանակ՝ 90-ականների սկզբից, նա ծանր ճակատագրի տեր մարդ էր և կյանքում լուրջ սխալներ թույլ տվեց։ Նա հասավ այն արդյունքներին, որոնք անհրաժեշտ էին և՛ իր համար, և՛ երբ ես նրան խնդրեցի այդ մասին՝ ընդհանուր գործի համար։

Նա տաղանդավոր մարդ էր, տաղանդավոր գործարար, աշխատել է ոչ միայն մեր երկրում, այլեւ արդյունավետ աշխատել է դրսում, մասնավորապես՝ Աֆրիկայում. այնտեղ զբաղվել է նավթով, գազով, թանկարժեք մետաղներով, քարերով՛՛,-ցավակցելով ավիավթարի զոհերի հարազատներին՝ հավելել է ՌԴ նախագահը:

Նրա խոսքով՝ դեպքի առթիվ Քննչական կոմիտեն նախաքննություն է սկսել, այն ամբողջությամբ կիրականացվի եւ կհասցվի մինչեւ վերջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 23-ին Տվերի մարզում մասնավոր ինքնաթիռ է կործանվել։ Նա չվերթ է կատարել Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ։ Ինքնաթիռում եղել է 10 մարդ։ Նրանք բոլորը զոհվել են։ Ինքնաթիռում ուղևորների թվում է եղել նաեւ ՛՛Վագներ՛՛ մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Պրիգոժինը:

  • Կիսվել: