երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Պրիգոժինին կարող են լիկվիդացնել Բելառուսում. CNN

Պրիգոժինին կարող են լիկվիդացնել Բելառուսում. CNN

Եվգենի Պրիգոժինը, ով խռովություն է կազմակերպել Կրեմլի ռեժիմի դեմ, կարող է սպանվել Բելառուսում, որտեղ նա փախել է երեկվա իրադարձություններից հետո։ Այս մասին հայտնում է CNN-ը։

CNN-ի մոսկովյան բյուրոյի նախկին ղեկավար Ժիլ Դոգերտիի կարծիքով՝ Ռուսաստանի բռնապետ Վլադիմիր Պուտինը չի ներում դավաճաններին։

«Միանգամայն հնարավոր է, որ մենք տեսնենք Պրիգոժինի սպանությունը Բելառուսում, բայց դա դժվար երկընտրանք է Մոսկվայի համար, քանի որ քանի դեռ Պրիգոժինը որոշակի աջակցություն ունի, նա սպառնալիք է՝ անկախ նրանից, թե որտեղ է նա»,- ասել է նա։

  • Կիսվել: