երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Եկել է ժամանակը, երբ կարող է արյուն թափվել, ուստի հետ ենք դարձնում մեր շարասյուները և վերադառնում դաշտային ճամբարներ. Պրիգոժին

Եկել է ժամանակը, երբ կարող է արյուն թափվել, ուստի հետ ենք դարձնում մեր շարասյուները և վերադառնում դաշտային ճամբարներ. Պրիգոժին

՛՛Վագներ՛՛ մասնավոր ռազմական կազմարեպության ղեկավար Եվգենի Պրիգոժինն իր տելեգրամյան ալիքում հայտնել է, որ ՛՛ռուսական արյուն չթափելու համար՛՛ իրենք հետ են դարձնում շարասյուները և վերադառնում դաշտային ճամբարներ՛՛։

՛՛Վագներ՛՛ ՄՌԿ-ն ցանկանում էին ցրել։ Մենք հունիսի 23-ին դուրս եկանք ՛՛արդարության երթի՛՛, հաշված օրերի ընթացքում հասանք Մոսկվայից 200 կմ հեռավորության վրա։ Այս ընթացքում մենք մեր մարտիկների ոչ մի կաթիլ արյուն չենք թափել։

Այժմ եկել է այն ժամանակը, երբ կարող է արյուն թափվել։ Այդ պատճառով, գիտակցելով կողմերից մեկում ռուսական արյուն թափելու ողջ պատասխանատվությունը, մենք հետ ենք դարձնում մեր շարասյուները և պլանի համաձայն՝ վերադառնում դաշտային ճամբարներ՛՛,-մասնավորապես նշել է նա:

 

  • Կիսվել: