հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Մենք դուրս եկանք մեր բողոքը ցույց տալու, ոչ թե երկրում իշխանությունը տապալելու. Պրիգոժին

Մենք դուրս եկանք մեր բողոքը ցույց տալու, ոչ թե երկրում իշխանությունը տապալելու. Պրիգոժին

ՌԴ-ում ապստամբության ավարտից հետո հետո «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտարարություն է արել և ներկայացրել իր շարժառիթները, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:

Նա նշել է, որ խարդավանքների պատճառով «Վագները» պետք է դադարեցներ գործունեությունը հուլիսի 1-ից, սակայն մարտիկները համաձայն չէին պայմանագիր կնքել պաշտպանության նախարարության հետ:

Ըստ Պրիգոժինի՝ «Վագների» ճամբարին ռուսական հրթիռային հարվածները, որոնց հետևանքով սպանվեց 30 մարտիկ, ընկերությանը ստիպեցին գործել: 

«Մենք դուրս եկանք ցույց տալու մեր բողոքը, ոչ թե երկրում իշխանությունը տապալելու»,-ասել է Պրիգոժինը:

Նրա խոսքով՝ դեպի Մոսկվա երթի ժամանակ «երկրում ոչ մի զինվոր չի զոհվել», սակայն վարձկանները ստիպված են եղել պատասխանել ինքնաթիռներից և ուղղաթիռներից արձակված կրակոցներին։

Մոսկվայից 200 կմ հեռավորության վրա, ըստ Պրիգոժինի, «ակնհայտ դարձավ, որ այդ պահին շատ արյուն է թափվելու», հետևաբար՝ շարասյուները հետ շրջվեցին։

 

  • Կիսվել: